Հայաստանի առաջնությանը բոլոր ըմբիշները կմասնակցեն, բացի Արթուր Ալեքսանյանից

Հունահռոմեական ոճի ըմբիշները պատրաստվում են հունվարի 28-ին կայանալիք Հայաստանի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է, որ առաջնությանը չի մասնակցի օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն՝ Արթուր Ալեքսանյանը.

Առաջնությանը մասնակցելու են մեր բոլոր ըմբիշները, բացի Արթուր Ալեքսանյանից: Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի այս մրցաշրջանի մեր հավաքականը, որն առաջնության ավարտից հետո Ծաղկաձորում կնախապատրաստվի փետրվարի 23-25-ը Կիևում կայանալիք միջազգային մրցաշարին:

Արդյոք Հայաստանի չեմպիոննե՞րն են ներկայացնելու մեր երկիրը այս տարվա Եվրոպայի առաջնությունում. Մեծ հաշվով՝ այո, սակայն Կիևի մրցաշարի արդյունքներին էլ ենք ուշադրություն դարձնելու»,- ասել է Լևոն Ջուլֆալակյանը:

 

 

Նյութը՝ Տաթև Մուշեղյան\Citylife.am