
Անգլիայի Լիգայի Գավաթի կիսաեզրափակչում Արսենալը հաղթեց Չելսիին և դուրս եկավ եզրափակիչ: 7-րդ րոպեին բացեց կիսապաշտպան Էդեն Ազարը: 12-րդ րոպեին պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը գնդակը ուղարկեց սեփական դարպաս և դարձավ ինքնագոլի հեղինակ: Այնուհետև 60-րդ րոպեին կիսապաշտպան Գրանիտ Ջական խփեց հաղթական գնդակը: Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց հանդիպմանը, բայց թիմին հետևում էր Էմիրեյթս ստադիոնից: Արսենալը եզրափակչում կհանդիպի մրցակիցը Մանչեսթեր Սիթի հետ:
Նյութը՝ Տաթև Մուշեղյան\Citylife.am