Օլիմպիադա-2018-ին չեն մասնակցի Անտոն Շիպուլինին և Սերգեյ Ուստյուգովին

Ռուսական բիաթլոնի ու դահուկավազքի առաջատարներ Անտոն Շիպուլինին և Սերգեյ Ուստյուգովին արգելել են մասնակցել Փհենչհանում փետրվարին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին: Միջազգային Օլիմպիական կոմիտեի ներկայացրած ցուցակում ռուս մարզիկներ չկան: Հայտնի է դարձել, որ բազմաթիվ դոպինգների պատճառով Ռուսաստանին արգելել են մասնակցել առաջիկա Օլիմպիական խաղերին: Սակայն այդ երկրի չորակազրկված մարզիկներին թույլ էր տրվել Խաղերին մասնակցել չեզոք դրոշի ներքո:

 

Նյութը՝ Տաթև Մուշեղյան\Citylife