Հունվարի 23-ին տոնում են ձեռագիր նամակի օրը

Հունվարի 23-ին, աշխարհում նշում են Ձեռագրի կամ Ձեռագիր նամակի օրը (National Handwriting Day), որն ուղղված է մարդկանց հիշեցնելու ձեռագիր նամակի ու ամեն մարդու ձեռագրի յուրահատուկ լինելը։

Համակարգիչների, էլետրական փոստի, հաղորդագրությունների և արագ շփումների համար նախատեսված այլ ժամանակակից միջոցների տարեցտարի աճող հանրությունը մարդուն ավելի ու ավելի են հեռացնում մտքերը ձեռագիր արտահայտելու հնարավորությունից։ Հնարավոր է ոչ հեռու ապագայում արդեն ձեռքով գրված նամակը կամ բացիկը հազվագյուտ երևույթ դառնա ու ցանկալի ձեռքբերում համարվի։

 

Նյութը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/