
Հայաստանը ներկայացնում էին Թինա Կարապետյանը և Սիմոն Պրու Սենեկալ զույգը, նրանք վաստակեցին 79.53 միավոր (եզրափակիչ մտած 20 զույգերի մեջ 18-րդ հորիզոնական)։ Կարճ և կամավոր ծրագրերի արդյունքում նրանք 131.30 միավորով զբաղեցրեցին 19-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն դարձավ Գաբրիելա Պապադակիս և Գիյոմ Սիզերոն (Ֆրանսիա, 203.16): Երկրորդ տեղում է Եկատերինա Բոբրովա և Դմիտրի Սոլովյով (ՌԴ, 187.13) զույգը, իսկ երրորդում՝ Ալեքսանդրա Ստեպանովա և Իվան Բուկին (ՌԴ, 184.86) զույգը:
Նյութը՝ Տաթև Մուշեղյան\Citylife.am