Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA, IBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 31-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում։ 28-ամյա բռնցքամարտիկի մրցակիցը կլինի WBO վարկածով աշխարհի չեմպիոն, նորզելանդացի Ջոզեֆ Պարկերը։ Նախորդ մենամարտը Էնթոնի Ջոշուանը անցկացրել է Քարդիֆի Principality Stadium արենայում և նոկաուտով հաղթեց կամերունցի Կարլոս Տակամին։ 26-ամյա Ջոզեֆ Պարկերը նախորդ մենամարտը անցկացրել է 2017-ի սեպտեմբերին Մանչեսթերում հաղթելով Հյուի Ֆյուրիին։
Նյութը՝ Տաթև Մուշեղյան\Citylife.am