Citylife.am-ը զրուցել է «Եվրատեսիլ 2018» միջազգային մրցույթի մասնակիցներից Արման Մեսրոպյանի հետ:
Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլ»-ն Առաջին ալիքի եթերում կլինի 2018 թվականի փետրվարի 3-ից։
Citylife.am – Արմա´ն, ի՞նչը հիմք հանդիսացավ մասնակցել «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին:
Արման Մեսրոպյան – Ցանկացել եմ իմ երգը ներկայացնել հանրությանը, ինչու ոչ նաև ինձ փորձել այս նախագծի շրջանակներում:
Citylife.am – Գիտեմ, որ երգը սկիզբ է առել ընկերությունից. ի՞նչն էր տվյալ երգի ընտրության բուն գաղափարը:
Արման Մեսրոպյան – Երգը իրենից ներկայացնում է կյանքի մի իրավիճակ, որտեղ կամա թե ակամա հայտնվում են բոլորը, իհարկե, այդ ամենի հետ մեկտեղ փորձել ենք երգին տալ Եվրատեսիլյան շունչ:
Citylife.am – Եթե հնարավորությունը Ձեզ տրվի` մասնակցել Եվատեսիլ 2018-ին, ապա ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ելույթը մեծ բեմում:
Արման Մեսրոպյան – Մեր երկիրը արտերկրում ներկայացնելու փորձ արդեն ունեմ: Բավականին մեծ պատասխանատվություն է երկիր ներկայացնելը: Ամեն դեպքում ես պատրաստ եմ անել ամեն բան, իմ երկիրը Եվրատեսիլ 2018-ին պատշաճ ներկայացնելու համար:
Citylife.am – Եթե ոչ դուք, ապա ո՞ւմ եք տեսնում հաղթողի հավակնորդ:
Արման Մեսրոպյան – Նախագծում կան մասնակիցներ, ովքեր ինձ շատ հարազատ են, բայց որպես արժանի և ինձ հարազատ դարձած` «Waiting for the sun» գեղեցիկ երգով, կցանկանայի Եվրատեսիլում Հայաստանը ներկայացներ Ամալյա Մարգարյանը:
Citylife.am – Կարող եք վայելել «Եվրատեսիլ 2018» միջազգային մրցույթի թեկնածու մասնակիցներից Արման Մեսրոպյանի «What You Hide» գեղեցիկ կատարումը:
Հարցազրույցը` Հասմիկ Գասպարյան /Citylife.am/