Ես ինձ հաջողակ եմ համարում, քանի որ ունեմ լավ ընտանիք, սիրելի աշխատանք և որ Աստված ինձ բարի սիրտ է նվիրել:

Processed with MOLDIV

Citylife.am-ի զրուցակիցն է երգչուհի Իջինը:

Երաժշտությունը իմ կյանքի իմաստն է,  իմ հավատարիմ ընկերն է: Երաժշտության մեջ միշտ գտնում եմ իմ հոգու հարմոնիան: Ընդհանրապես կյանքում շատ զուսպ մարդ եմ և միայն երաժշտության մեջ եմ լիովին արտահայտում զգացմունքներս:

Ես երբեք չեմ փորձել որևիցե թմրանյութ, չեմ ցատկել պարաշյուտով, չիլի բիբար և թվարկածներս չեմ էլ պատրաստվում փորձել:

Ես շատ հաճախ եմ կատակում, մարդկանց նյարդայնացնում (ժպտում է) և սիրում եմ ուտել: Երգում, պարում, շունիկներիս եմ համբուրում և տաշի տուշի եմ անում (ժպտում է):

Երբ ես ստեղծագործում եմ, ապա իմ հարազատները գիտեն, որ ես այլ մոլորակում եմ գտնվում, և ինձ չի կարելի անհանգստացնել:

Մի բան ես հաստատ գիտեմ, որ գոյություն ունի Աստված, և ամեն ինչ նրա ձեռքերում է: Երբ դու հավատում ես քո երազանքներին, նրանք անպայման իրականանում են:

Եթե չլինեի երգչուհի, ապա հաստատ կլինեի երգչուհի:

Ամենաշատը չեմ սիրում, երբ մարդիկ կեղծավոր են, խաբեբա, դաժան, մեծամիտ, անպատասխանատու, և մեկ էլ ճաշի մեջ սոխ չեմ սիրում:

Ինձ համար գեղեցկությունը մարմնի և հոգու հարմոնիան է:

Երբ ինքս ինձ տեսնում եմ հեռուստացույցով, ոչ մի անգամ ուշադրություն չեմ դարձրել իմ զգացմունքներին: Չնայած շատ լավ հիշում եմ իմ առաջին ելույթը հեռուստատեսությամբ, երբ 13 տարեկան էի ու շատ երջանիկ էի:

Ես չեմ կարող ապրել առանց հավատքի, երաժշտության, սիրո, զգացմունքների, ծնողների, երկրպագուների, կենդանիների և խաղաղության:

Միշտ երազել եմ ամբողջ աշխարհում խաղաղություն և բարություն լինի:

Ես միշտ բոլորին խորհուրդ եմ տալիս, որ խորհուրդ չտան (ծիծաղում է):

Ինձ հունից հանում է մայրիկիս հեռախոսի զանգը:

Ես ինձ հաջողակ եմ համարում, քանի որ ունեմ լավ ընտանիք, սիրելի աշխատանք և այն, որ Աստված  բարի սիրտ է նվիրել :

Միշտ ձգտել եմ հաղթահարել անհնարինը:

Կարևորն այս կյանքում ունենալ բարոյական արժեքներ:

Միշտ հիանում եմ այն մարդկանցով, ովքեր հաշմանդամություն ունեն, բայց ապրում են լիարժեք կյանքով և ոգեշնչում մեզ:

Ես երբեք չեմ հասկանա չար մարդկանց:

 

 

Լուսանկարները՝ Լիդիա Վիրաբյան /Citylife.am/

Հարցազրույցը՝ Լիյա Մարուխյան /Citylife.am/

Processed with VSCO with p5 preset