Չնայած երգի հարազատ ոճին, գործիքավորումը մի փոքր էքսպերիմենտալ մոտեցում ունի. Սուրեն Ավոյան

Երգիչ Սուրեն Ավոյանը լինելով շատ ակտիվ, իր երկրպագուներին կրկին ներկայացրել է նոր գեղեցիկ երգ և տեսահոլովակ` «Քաղցր բալա»:

Սուրեն Ավոյանը Citylife.am-ին պատմել է «Քաղցր բալա» տեսահոլովակի մասին:

Սուրեն Ավոյան – Երգը ինձ համար հարազատ ոճում է. ավելի ժողովրդական երգարվեստին մոտ: Գործիքավորումը կատարել է Կարեն Հակոբյանը, ով իմ պրոդյուսերն է հանդիսանում: Երգը  ոճային մի փոքր տարբեր է, իմ մնացած երգերի գործիքավորումներից. նվագակցել են բոլորի կողմից սիրված և ճանաչված երաժիշտներ:

Citylife.am – Կարող եք վայելել Սուրեն Ավոյանի հրաշալի կատարումը:

 

Նյութը` Մարինե Մանջիկյանի /Citylife.am/