Դերասանուհի և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը պատմել է 2017 թվականի ձեռքբերումների և 2018-ին սպասվող ակնկալիքների մասին:
Ագնեսա Շահնազարյան – 2017 թվականի հունվարի 9-ին սկսեցի ղեկավարել թատրոնը և գարնանը Ռոստովի հյուպատոսի հետ համատեղ կազմակերպեցի հյուրախաղեր։ Ամենակարևորն այն է, որ 2017-ին Տաշիր ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանի աջակցությամբ վերանորոգվեց թատրոնի տանիքը։ 2018 թվականին թատրոնը կվերանորոգվի կրկին Տաշիր ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանի աջակցությամբ և պետբյուջեի կողմից, և հույս ունեմ, որ այս տարում մենք հանդիսատեսին չենք բերի թատրոն, այլ հանդիսատեսն իր ոտքով կգա։ Թերևս դա է իմ կարևոր նպատակը, իհարկե, նաև ունենալ պրեմիերաներ, թատերաշրջանը բացել հրաշալի ներկայացումներով։
Նյութը` Մարինե Մանջիկյանի /Citylife.am/