Թիավարող Յասիհիրո Սուձուկին 8 տարով որակազրկվել է

Թիավորող Յասիհիրո Սուձուկին 8 տարի որակազրկվել է: Նման պատժի է ենթարկվել, որովհետև թիմակից Սեյջի Կոմատցուի բաժակի մեջ դոպինգ է լցրել: Յասիհիրո Սուձուկին խոստովանել է, որ նման քայլի է դիմել, որպեսզի Սեյջին Օլիմպիական խաղերի ուղեգիր չնվաճի: Խոստովանությունից հետո Կոմատցուի նկատմամբ պատիժը չեղյալ է հայտարարվել: 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կայանալու են Տոկիոյում:

 

Նյութը՝ Տաթև Մուշեղյան\Citylife.am