Թող այս տոնը մեզ համար հոգու փրկությանը առաջնորդող տոն լինի. Տեր Միքայել Քահանա Նուրիջանյան

Հունվարի 9-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնեց Ջրօրհնեքի տոնը։ Մեզ հետ զրույցում Տեր Միքայել Քահանա Նուրիջանյանը նշեց, որ տոնի խորհուրդը Հիսուս Քրիստոսի մկրտության մեջ է։ Իր խոսքում քահանան նշեց, որ ինչպես Հիսուս Քրիստոսը գնաց Հորդանան գետ և մկրտվեց, այդ օրինակով մենք ջուրը պիտի օրհնենք։ Խաչը, որը իջեցնում ենք ջրի մեջ դա խորհրդանիշն է Քրիստոսի։ Քրիստոսը ծնվելով, աշխարհ գալով յուրաքանչյուրիս մեջ լույս բերեց, ցույց տվեց, թե ինչպես պետք է մարդ ապրի, որպեսզի կարողանա երկնքի արքայությանն արժանանա։ Զրույցի վերջում Տեր Հայրը հավելեց. «Այս ջուրը, որը պիտի օրհնենք դա մարմնի և հոգու բժշկության համար է։ Թող այս տոնը մեզ համար հոգու փրկությանը առաջնորդող տոն լինի»։

Նյութը` Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/