Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը հանդես է եկել Աբու Դաբիում անցկացված FBMA Trophy միջազգային մրցաշարում: Տղամարդկանց մենասահքի մրցմանը մասնակցել են 2 գեղասահորդներ՝ Սլավիկ Հայրապետյանը և իռլանդացի Քոնոր Սկատելումը: Հայ մարզիկը հավաքել է 208.63 միավոր և գրավել է առաջին տեղը: Սլավիկ Հայրապետյանը Աբու Դաբիից կմեկնի Մոսկվա և այնտեղ կմասնակցի գեղասահքի Եվրոպայի առաջնությանը:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի\Citylife.am