Citylife.am- Աբե՛լ, ի՞նչ պլաններ ունեք 2018 թվականի հետ կապված, և ի՞նչ նորություններ են սպասվում։
Աբել– 2018 թվականին սպասվում են լուրջ փոփոխություններ ու նորամուծություններ։ Վերջերս ես մեկնել էի արտերկիր և այնտեղից բերել եմ բավականին լուրջ սարքավորումներ՝ կինոարտադրության, հեռուստատեսային հաղորդումներ և սերիալներ նկարահանելու համար։ Հիմնվել է սինեմա պրոդաքշն, որը զբաղվելու է կինոարտադրությամբ, հեռուստատեսային հաղորդումներով և սերիալներով. շուտով կբացվի նաև մեր ինտերնետ TV-ն։
Citylife.am- Արդյո՞ք այս ամենի մեջ Ձեր աշակերտները ևս կունենան իրենց ներդրումը և կօգտագործեն իրենց ստացած գիտելիքները։
Աբել– Ինձ համար ամենաուրախալի փաստն այն է, որ մեր ռեժիսորական և օպերատորական բաժնի աշակերտներին կտրվի բացառիկ հնարավություն՝ մանրամասն ծանոթանալ և աշխատել այսօրվա ամենանորագույն սարքավորումներով, այսինքն մեր աշակերտները կսովորեն լիարժեք աշխատել այդ սարքավորումներով և այդ ամենը կլինի պրակտիկ կերպով։ Սկսելու ենք նաև գեղարվեստական ֆիլմերի, հաղորդումների և սերիալների արտադրություն, որտեղ ներգրավելու են բացառապես մեր դերասանական և բարձրագույն դերասանական բաժնի աշակերտները։ Այս ամենի մեջ ևս մեր մանկական ծրագրի երեխաները կունենան իրենց ներգրավածությունը՝ իրենց մանկական հաղորդումներով և հեռուստատեսային ռեպորտաժներով։ Այդ ամենը բարձրանալու է եթեր հեռուստատեսությամբ և հայտնվելու է համացանցում՝ մեր սեփական ինտերնետ կայքերում։ Այդ ամենի շնորհիվ շատ շուտով մեր առաջատար պրոդյուսերներին, ռեժիսորներին և օպերատորներին կտրվի հնարավորություն տեսնել մեր աշակերտների թե՛ նկարահանած ֆիլմերը, թե՛ դերասանական բաժնի աշակերտների աշխատանքները, ինչի արդյունքում այդ մասնագետները կարող են իրենց համար ընտրություն կատարել, քանի որ շատ ու շատ տաղանդավոր աշակերտների արված աշխատանքները չի երևում, իսկ այսուհետ մենք այդ ամենը ի ցույց կդնենք և՛ հանրության, և՛ ոլորտի առաջատար մասնագետների առջև։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/