Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը սկսել է մարիխուանայի բիզնեսը: Թայսոնի ռանչոյում կաճեցվի մարիխուանա: Կալիֆորնիա-սիթիում գտնվող ֆերմայի բացմանը ներկա են եղել քաղաքի քաղաքապետն ու Թայսոնի գործընկերները: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում թույլատրել էին մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով: Չեմպիոնը իր հուշագրություններում գրել է, որ կաևոր մենամարտերի ժամանակ ռինգ դուրս է եկել մարիխուանայի ազդեցության տակ:
Նյութը՝ Տաթև Մուշեղյան \Citylife.am