Մոդել և դերասանուհի Անչոկը այժմ ներկայանում է, որպես դիզայներ: Օրեր առաջ երևանյան ակումբներից մեկում տեղի ունեցավ` «Անչոկֆեյշն», աշուն-ձմեռ հավաքածուի նոր ցուցադրությունը: Ցուցադրության ընթացքում ներկայացվել են` սվիտերներ և վերնաշապիկներ:
Citylife.am-ը զրուցեց մոդելներից` Արամ Ավետիսյանի հետ, ով մասնագիտությամբ դերասան է: Նա մեզ պատմեց իր և Անչոկի համագործակցության մասին, նաև պատմեց, թե ինչպե՞ս հայտնվեց ֆոտոմոդելի կարգավիճակում:
Արամ – Անչոկի հետ համագործակցում եմ առաջին անգամ, պետք է նշեմ, որ քասթինգով եմ անցել: Քասթինգին մասնակցել են 100-ից ավել տղաներ, սակայն ընտրվել են 10-12 մոդելներ: Ցուցադրությանը ներկայացվել է՝ սվիտերներ և վերնաշապիկներ, հետաքրքիր պրիտներով և զարդանախշերով: Սա իմ առաջին համագործակցությունն է Անչոկի հետ, հույս ունեմ դեռ երկար կաշխատենք: Երբեք չեմ ցանկացել հանդես գալ որպես մոդել, չնայած առաջարկներ եղել են մասնակցելու ցուցահանդեսների: Սա եղավ առաջինը, և հույս ունեմ կունենա շարունակական բնույթ:
Դեռ փոքր տարիքից շատ եմ սիրել նկարվել: Երբ փոքր էի մտածում էի, որ գեղեցիկ չեմ և չեմ կարող դառնալ մոդել: Հիմա, ես ունեմ տարբերվող արտաքին, և կարծում եմ, որ դա ինձ մեծ հնարավորություն է տալիս, որ ես տարբերվեմ: Այս գործոնը ևս մեծ ազդեցություն է ունենում, որպեսզի ես ունենամ հրավերներ և հնարավորություն ունենամ համագործակցել բրենդային խանութների հետ: Ֆոտոմոդելինգով զբաղվելը չի եղել երազանք, պարզապես եղել է ցանկություն, որ ես երկրորդ մասնագիտությամբ պետք է զբաղվեմ` մոդելինգով: Ինձ համար, իհարկե, առաջնայինը իմ մասնագիտությունն է` ես մասնագիտությամբ դերասան եմ, և կցանկանամ ավելի շատ իմ մասնագիտությամբ առաջ գնալ, բայց ստացվել է այնպես, որ ֆոտոմոդելինգով ավելի շատ եմ զբաղվում: Որպես դերասան մեկ անգամ եմ նկարահանվել մեծ նախագծում` Քարե դարդում, նաև հանդես եմ եկել փոքր դերերով, բայց հիմա հայկական բրենդային հագուստի խանութների հետ եմ համագործացում, և փորձում եմ նաև որպես մոդել` փորձ ձեռք բերել: Անչոկի հետ համագործակցությամբ կատարեցի այդ առաջին քայլը:
Հարցազրույցը` Մարինե Մանջիկյանի /Citylife.am/