
Առողջ ապրելակերպի հիմնական բաղադրիչներից մեկը սպորտով զբաղվելն է: Այսօր գրեթե ամբողջ աշխարհում մարդիկ մեծ տեղ են տալիս սպորտին: Հայաստանում նույնպես սպորտով զբաղվող մարդկանց թիվը աճել է: Այդ մասին են վկայում մարզասրահների բացումը Հայաստանյան վայրերում, որտեղ մարդիկ կարողանում են սպորտի միջոցով հետևել իրենց առողջությանը, պահպանել իրենց մարմնի գեղեցիկ կազմվածքը:
Citylife.am-ի զրուցակիցն է Power Gym մարզակումբի պրոֆեսիոնալ անհատական մարզիչ՝ Նորայր Եղիազարյանը:
Citylife.am– Նորայր մինչ մարզչական աշխատանքները սկսելը, ի՞նչ ճանապարհ եք անցել:
Նորայր- Մինչ մարզչական աշխատանքներս սկսելը սովորել եմ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական քոլեջում: Զբաղվել եմ նկարչությամբ և քանդակագործությամբ: Սովորելու հետ զուգահեռ հաճախում էի մարզասրահ, այնտեղ մեծ հաճույքով և պատասխանատվությամբ էի վերաբերվում մարզումներին: Մի որոշ ժամանակ անց ինձ առաջարկեցին մազիչի աշխատանք և 2007թ-ից մինչ այսօր զբաղվում եմ այդ աշխատանքով:
Citylife.am– Գիտենք, որ մարդը երբ սկսում է զբաղվել սպորտով, պետք է առաջնահերթ հետևի իր ճիշտ սնվելուն, ի՞նչպիսի սննդակարգեր գոյություն ունեն:
Նորայր- Սննդակարգերը լինում են տարբեր, կախված նրանից թե՛ մարդիկ, ինչպիսի կազմվածք են ցանկանում ունենալ և ի՞նչ ժամանակահատվածում և ըստ այդմ էլ՝ սննդակարգը և մարզումները համատեղում ենք:
Citylife.am– Կան մարդիկ, որ հնարավորություն չունեն հաճախել մարզասրահ, տան պայմաններում ի՞նչպես կարող են հետևել իրենց կազմվածքին:
Նորայր- Իհարկե ես այդ ուղղությամբ մտածել եմ և ունեմ ծրագրեր, որոնք շուտով կիրականացնեմ, միաժամանակ օգնելով մարդկանց, ովքեր կցանկանան օգտվել իմ խորհուդներից:
Citylife.am– Ի՞նչ հաճախականությամբ պետք է մարզվել, որպեսզի ձեռք բերեն գեղեցիկ կազմվածք:
Նորայր- Շաբաթական 3-4 անգամ մարզասրահ հաճախելով, մարզիչի ցուցումներին և սննդակարգին հետևելով կարող են ձեռք բերել իրենց ցանկալի կազմվածքը:
Citylife.am– Եթե անհատը նորմայից մի փոքր ավել է և մեկ ամսվա կտրվածքով մարզվելու դեպքում, թույլատրելի սահմանը ո՞րքան է նիհարելու:
Նորայր- Այսպես ասեմ՝ մարդիկ մարզասրահ հաճախելով մեկ ամսում ցանկանում են ազատվել գրեթե 10կգ և ավելի քաշից, բայց դա ճիշտ մոտցում չէ, քանի որ խնդիրեր կառաջանան սիրտ անոթային համակարգի աշխատանքում, այդ իսկ պատճառով պետք չէ շտապել, զինվել համբերությամբ և ամսեկան 3-4 կգ նիհարելով կստանան իրենց ցանկալի արդյունքը:
Citylife.am– Ձեր աշխատանքի բերումով շփվում եք տարբեր մարդկանց հետ, ինքնին հասկանալի է, որ մարդկանց խառնվածքները կառաջացնեն դժվարություններ, ի՞նչպիսի մոտեցում եք ցուցաբերում տվյալ պարագայում:
Նորայր- Քանի որ մարզիչը պետք է լինի նաև հոգեբան, նման դեպքերում կարողանում եմ անհատական մոտեցմամբ մարզել տվյալ անձին և խուսափել ավելորդ դժվարություններից:
Citylife.am– Ձեզ մոտ հաճախող կանանցից շատերը անպայման կցանկանան ունենալ դասական մարմնի կառուցվածք, այս դեպքում փոխվում է մարզվելու ընդհանուր հիմունքները, թե՛ նույնն է մնում:
Նորայր- Իհարկե փոխվում է մարզվելու ընդհանուր հիմունքները, այդ ամենի համար մշակված է առանձին ծրագիր և սննդակարգ:
Citylife.am– Մարզումների ընթացքում ձեռք բերված կառուցվածքը ինչպե՞ս պահպանել որոշակի ժամանակ չմարզվելու դեպքում:
Նորայր- Դա գրեթե հնարավոր չէ, որովհետև չմարզվելու ընթացքում կսկսեն թուլանալ մկանային հյուսվածքները դրա հետ մեկտեղ կփոխվի սննդակարգը և այս ամենը կհանգեցնի կազմվածքի կտրուկ փոփոխության:
Citylife.am– Ցավոք պետք է նշեմ, որ շատերի մոտ գոյություն ունի որովայնի խնդիր, ի՞նչպես ազատվել այդ տհաճ երևույթից:
Նորայր- Նման դեպքեր շատ ենք հանդիպում մեր աշխատանքային պրակտիկայում: Մեր փորձի ու գիտելիքների շնորհիվ կարողանում ենք մարզվողների հետ համապատասխան աշխատանքներ տանելով հասնել նշաձողին, որից հետո մարդիկ սկսում են մեծ հաճույքով և վստահությամբ հաճախել մարզասրահ:
Citylife.am– Այսօր շատ մարզիչներ կան, որոնց մոտ մարդիկ մարզվելուց սխալ վարժություններ անելու դեպքում կարող են վնասել իրենց մարմնի ինչ-որ մի հատված, ի՞նչպես մարդիկ հասկանան, որ սխալ վարժանք են կատարում և ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:
Նորայր- Չեմ ժխտի, իհարկե կան այդպիսի մարզիչներ, որոնք ամբարեխղճորեն են կատարում իրենց մարչական աշխատանքները և ստացվում է այն, ինչ կա: Ամեն երկրորդ մարզասրահ բացվելուց հայտնվում է նոր մարզիչներ, որոնք անտեղյակ են մարզչական աշխատանքներից և պետք չէ մարդկանց առողջականի հետ խաղալ, ուստի և իմ խորհուրդը յուրաքանչյուր ցանկացող մարզվողին հաճախել փորձառու մարզիչների մոտ:
Citylife.am– Ամեն տարի անցկացվում է բոդիբիլդինգ և այս տարի դուք էլ ունեիք ներկայացուցիչ բոդիբիլդինգում, ո՞րքան ժամանակ պահանջվեց ձեզանից, որպեսզի Ազադը ունենար այդպիսի կառուցվածք:
Նորայր- Մրցումներին նախապատրաստվելը տևել է մոտ մեկ տարի, իսկ Ազադի հետ մարզումները տևել է 3 ամիս:
Citylife.am– Մրցանակային տեղերի բաշխումը արդյո՞ք ճիշտ կատարվեց և դուք համակարծիք եք:
Նորայր- Այո՝ մրցանակային տեղաբաշխումը ճիշտ էր, համակարծիք եմ, շնորհավորում եմ իմ մարզիկ՝ Ազադին երրորդ տեղը զբաղեցնելու կապակցությամբ: Շնորհավորանքներս նաև IFBB-ի ֆեդերացիայի նախագահ՝ Գևորգ Հակոբյանին և այն մարզիկներին ովքեր մասնակցեցին մրցմանը, անկախ նրանից թե՛ ով, որ տեղը զբաղեցրեց:
Citylife.am– Տեղյակ եմ, որ հաջորդ տարի դուք եք ներկայանալու որպես մարզիկ բոդիբիլդինգում, ի՞նչպիսի աշխատանքներ եք իրականացնում այդ ուղղությամբ:
Նորայր- 2018թ-ի կայանալիք մրցմանը մասնակցելու եմ և հուսով եմ , որ կկարողանամ հավուր պատշաճին դուրս գալ հարթակ և պատվով ներկայանալ հանդիսատեսին:
Citylife.am- Շնորհակալ եմ, Նորայր, բազմաբնույթ և առողջարար զրույցի համար: Ձեր խելացի խորհուրդների շնորհիվ այցելուները ձեռք կբերեն գեղեցիկ կառուցվածք չվնասելով իրենց առողջությանը և մենք Ձեզ ցանկանում ենք գալիք մրցաշարում Ձեր լավագույն աշխատանքի ցուցադրումը:
Հարցազրույցը`Տաթև Մուշեղյան /Citylife.am/