Նա կարող է անել այն, ինչ` դուք չեք կարող: Դեկտեմբերի 17-ին «Aquatek» մարզահամալիրում գրանցվեց Հայաստանում հրատարակվող «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր Վարդան Պետրոսյանի հերթական ռեկորդը: Նա հինգ տարիների ընթացքում սահմանել է ինը ռեկորդ: Վարդանը ժամերով կատարում է կախ դրությունից ծալում դեպի վեր վարժությունը: Այս անգամ նա գերազանցեց ինքն իրեն և սահմանեց ինքնառեկորդ: Չորսական կիլոգրամ կշռող կցագնդերով վարժությունը Վարդանը կատարեց 16 000 անգամ անընդմեջ՝ 3 ժամ 26 րոպե ժամանակահատվածում:
Նյութը` /Citylife.am/