
Ամանորյա անակնկալները շարունակվում են Վանաձորում: Այնտեղ տիրում է ամանորյա նախատոնական բարձր տրամադրություն և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը վերածվել է ամանորյա հեքիաթային դղյակի:
Citylife.am-ը զրուցել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մենեջեր Գոռ Փելեշյանի հետ:
Citylife.am – Ինչպե՞ս են ընթանում ամանորյա նախատոնական աշխատանքները Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, և ովքե՞ր են օգնում, որ Վանաձորը էլ ավելի վերածվի հեքիաթային քաղաքի:
Գոռ – Ամանորյա աշխատանքները ընթանում են շատ բուռն, հետաքրքիր ու հաճելի մթնոլորտում, քանի որ թատրոնը մեր տունն է, և մենք մեծ սիրով ենք պատրաստվում ամանորին: Թատրոնի տնօրենից սկսած, դերասաններն ու ողջ անձնակազմը իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում տոնական աշխատանքներին: Թատրոնը ամբողջությամբ վերածվել է ամանորյա դղյակի:
Citylife.am – Թատրոնի ճեմասրահում գործում է նաև հեքիաթային տաղավար, որտեղ մարդիկ կարող են ունենալ հեքիաթային լուսանկարներ. Կպատմե՞ք մի փոքր, թե ինչպե՞ս ծնվեց այդ միտքը, և գաղափարը ո՞ւմ կողմից է եղել:
Գոռ – Առաջին անգամ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դիմային հատվածից սկսվում է ամանորյա զարդարանքները, դրան հաջորդում է թատրոնի ճեմասրահը, որտեղ կան հեքիաթային ամանորյա հրաշք տաղավարներ, որտեղ թե՛ վանաձորցին, թե՛ Վանաձոր եկած հյուրը, կարող է ունենալ ամանորյա իր գեղեցիկ լուսանկարները. ճեմասրահում լինելու է լուսանկարիչ, բայց շատ չեմ բացի չակերտները, քանի որ լինելու են անակնկալներ, որը պետք է գալ, զգալ և տեսնել տեղում։ Նախաձեռնությունը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն` Ագնեսա Շահնազարյանին է, և այո, ասեմ որ նախաձեռնությունն ու միտքը իրականացված է, քանի որ ունենք տնօրեն, որը կարողանում է իր առաջ դրած խնդրին լուծում տալ, որը շատ կարևոր է:
Citylife.am – Առաջին անգամ Վանաձորում լինելու է նաև ձմեռային այգի. Ինչպիսի՞ն է լինելու ձմեռային այգին և ինչո՞վ է տարբերվելու մյուս այգիներից:
Գոռ – Այս, ձմեռային այգի առաջին անգամ է Վանաձորում, նաև Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի այգում: Ձմեռային այգում լինելու է նույնպես անակնկալներ թե՛ լուսային, թե՛ ձայնային էֆեկտներով ու կրկին չեմ բացում չակերտներ, քանի որ խոսքեր անկեղծ չեմ գտնում ասելու։ Ձմեռային այգի չէ, ես կասեի երազանքների հեքիաթային այգի:
Citylife.am – Գիտենք, որ բեմադրվում է «Ձյունե թագուհին» ամանորյա ներկայացումը. Ե՞րբ պատրաստ կլինի, և ե՞րբ կարող է հանդիսատեսը դիտել այն:
Գոռ – Այո, դեկտեմբերի 20-ից սկսած մինչև դեկտեմբերի 30-ը սկսվում է ամանորյա ներկայացումը` «Ձյունե թագուհին», որը լի է գեղեցիկ ու հետաքրքիր զարգացող իրադարձություններով, որտեղ խաղում են մեր թատրոնի տաղանդավոր ու լավ դերասանները: Նրանք ջանք չեն խնայում, առավոտից մինչ ուշ երեկո փորձեր են անում, որպեսզի մեր հանդիսատեսին ներկայացնեն հեքիաթային պահերով լի ներկայացում։ Դեկտեմբերի 20-ին կլինի առաջին ներկայացումը և նշեմ, որ արդեն իսկ առաջին ներկայացման տոմսերը սպառված են:
Հարցազրույցը` Մարինե Մանջիկյանի /Citylife.am/