Դու կարող ես լինել տարբեր դերերում, կախված քո տրամադրությունից. Եվա Զոհրաբյան

Այսօր Citylife.am-ի զրուցակիցն է դերասանուհի Եվա Զոհրաբյանը:

Citylife.am – Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ձեր առաջին քայլերը եղել է գեղարվեստական ֆիլմում, որը դեռ էկրաններ չի բարձրացել։ Ե՞րբ կհայտնվի ֆիլմը էկրաններին։

Եվա – Կոմերցիոն ֆիլմ չէր, չէր էլ ակնկալվում շուտափույթ ցուցադրություն: Ֆիլմը նախատեսվածված էր ավելի քիչ քանակությամբ հանդիասատեսի համար, որը դեռ լիովին պատրաստ չէ` մոնտաժային, մշակման փուլում է։

Citylife.am – Ո՞րն է ավելի հարազատ, թատրոնը թե՞ կինոն:

Եվա – Տարբեր աշխարհներ են. մի տեղ ստանում եմ, մի տեղ տալիս` անսահման:

Citylife.am – Եվան շատերին ավելի հայտնի դարձավ “Քավարան” հեռուստասերիալից։ Ինչո՞վ է դա պայմանավորված:

Եվա – Պայմանավորված է նրանով, որ իմ առաջին քայլերն էին, և հանդիսատեսը ծանոթանում էր ինձ հետ: Իսկ աշխատանքի մեջ, կարծում եմ լավ թիմ էր` բոլորս ուզում և հավատում էինք, որ նախագիծը ունենալու է հաջողություն:

Citylife.am – Էկրաններին հիմնականում տեսել ենք Եվային դրամանների մեջ, բայց այսօր տեսնում ենք նոր “Ոսկե դպրոց” սիտքոմում։ Բարդություններ առաջացա՞ն կերպարանափոխվելիս։

Եվա – Ոչ, դերասանի համար բարդ չէ փոփոխվել, շատ ավելի հետաքրքիր է, և բազմերանգ։ Անընդհատ նույն բանը խաղալիս առաջանում են շտամպներ: Փորձում եմ անընդհատ գտնել նոր արտահայտչամիջոցներ, որպեսզի խուսափեմ նույնը լինելուց։

Citylife.am – Ձեր առաջին քայլերը անելիս, որպես սկսնակ դերասանուհի, ԵԹԿՊԻ-ի տված գիտելիքը բավակա՞ն էր, թե՞ Ձեզ օգնել է պրոֆեսիոնալ դերասանների հետ աշխատանքը:

Եվա – Հիմնավոր կրթությունը շատ կարևոր է, և ինձ կրթել է այդ ինստիտուտը։

Citylife.am – Դուք ներկայացել եք նաև, որպես մոդել և համագործակցել եք Արևիկ Գևորգյանի հետ, կպատմե՞ք մի փոքր Ձեր համագործակցության մասին:

Եվա – Արևիկի հետ արդեն վաղեմի ընկերուհիներ ենք, և համակուրսեցիներ. Երկուսս էլ ավարտել ենք թատերական ինստիտուտը: Երբ, Արևիկը պատմեց ինձ մտահղացման մասին, ինձ դա շատ ոգևորեց, նախ այն, որ հագուստը շատ վառ է, իսկ ես սիրում եմ վառ և գունավոր մթնոլորտ և շրջապատող երևույթներ: Ներկայացա, որպես մոդել և նկարահանվեցի։ Ճիշտ է, դա լրիվ այլ է` աշխատել մոդել, զգալ տեսախցիկը ուրիշ անկյան տակ (մինչ այդ եղել էր միայն ֆիլմեր), բայց ինձ էլ շատ դուր եկավ Դիզիզ բրենդը, շատ յուրահատուկ հագուստներ ունի կարծում եմ, ունի կտրուն փոխանցող տրամադրություն։ Դու կարող ես լինել տարբեր դերերում, կախված քո տրամադրությունից: Արևիկնել հեռու չի գնացել իր մասնագիտությունից ստեղծելով հագուստ` որը թույլ է տալիս լինել տարբեր:

Citylife.am – Եվ վերջում, ի՞նչ կասեք Ձեր երկրպագուներին:

Եվա – Դուք ինձ ոգևորում եք օր օրի, ես ձեզ շատ եմ սիրում:

 

Հարցազրույցը` Նարեկ Վարդանյանի /Citylife.am/