Ռեալ Մադրիդ 1-0 Գրեմիո՝ Աշխարհի չեմպիոն

Աբու Դաբիում տեղի ունեցավ Աշխարհի ակումբային 2018թ. առաջնության եզրափակիչ խաղը, որտեղ մրցում էին Ռեալ Մադրիդը և բրազիլիական Գրեմիոն: Ամբողջ խաղի ընթացքում Ռեալ Մադրիդը խաղի դրությունը վերահսկում էր և միաժամանակ աշխատում էր հարձակվողական ոճով և պաշտպանությունում այնպես էր գործում, որ հակառակորդ թիմը կասեցվում էր տուգանային հրապարակի մատույցներում: Առաջին խաղակեսը անցավ առանց գոլային պահերի, բայց Արքայական ակումբը իրականացրեց բազմաթիվ հարվածներ, բայց  Մարսելո Գրոհեն կարողանում էր դիմագրավել հարվածները: Երկրորդ խաղակեսում Ռեալ Մադրիդը ավելի արդյունավետ սկսեց խաղալ: 53-րդ րոպեին տուգանային հարված նշանակվեց բրազիլական ակումբի դարպասին և  իրացրեց հարվածը Կրիշտիանու Ռոնալդուն, ով շեղեծ բոլորի ուշադրությունը: Պորտուգալացին  պարգևեց  հաղթանակ Ռեալ Մադրիդին իր խփած գոլով: Այս մրցաշարում Ռոնալդուն 7-րդ գոլը խփեց, որը լավագույն ցուցանիշն էր մրցաշարի ամբողջ պատմության մեջ: Արքայական ակումբը հավասարվեց կատալոնական Բարսելոնային: Եվ այս տարի <<Ոսկե գնդակ>> լավագուն ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ կիսապաշտպան՝ Լուկա Մոդրիչը: Այս տիտղոսը նա վաստակեց իր փայլուն աշխատանքի, սև խաղը լավագույն ձևով առաջ խաղացնելու միջոցով: Կրիշտիանու Ռոնալդուն արժանացավ «Արծաթե գնդակ» մրցանակին։ Արքայական ակումբը  ստացավ մրցաշարի «Արդար խաղի» (Fair Play) մրցանակը։ Ռեալ Մադրիդը դարձավ այն եզակի ակումբը, որն այս մրցանակին արժանանում է երկրորդ տարին անընդմեջ: Մեկ տարի թիմը կլինի այս տիտղոսակիրը, որի կապակցությամբ շնորհավորում ենք Մադրիդցիներին և ցանկանում ենք նույն հաջողությունները գրանցվի էլ Կլասիկոյի ընթացքում:

 

 

Նյութը՝ Տաթև Մուշեղյան\ Citylife.am