Սյուզան Մարգարյանի նոր տեսահոլովակում նկարահանվել է նաև Սիրուշոն

Արդեն պատրաստ է Սյուզան Մարգարյանի նոր տեսահոլովակը` «Ձմեռ Պապ»։ Տեսահոլովակում նկարահանվել է նաև Սիրուշոն, ով ամեն հարցով աջակցել է իր մայրիկին։ Սիրուշոն օրեր առաջ մի գրառում էր արել, որտեղ նշում էր, որ այդ օրը իր համար բացառիկ օր է և, որ այդ ծրագրի շրջանակներում նա ծանոթանալու է իր մի քանի ակտիվ երկրպագուների հետ:

Սիրուշո – Այսօր բացառիկ օր էր ինձ համար։ Մի ծրագրի շրջանակներում առիթ ունեցա ծանոթանալու մի քանի ակտիվ երկրպագուների հետ, որոնցից մեկին ինչպես հասկանում եմ հասցրել են ճանաչել շատերը. Էդգար Տավուշցին։)) Թե ինչպիսին էին էմոցիաները, կտեսնեք շուտով եթերում։

Այսօր մենք կարող ենք տեսնել, թե ինչի մասին էր խոսքը. թվում է թե նա ուղղակի այց է կատարել մի քանի մարդկանց տներ, բայց իրականում, տեսնելով այդ մարդկանց դեմքի ուրախությունը, հավատը, հուզմունքը կարող ենք ասել, որ իր մի քայլով նա երջանկացրեց այդ փոքրիկ երեխաներին: 

 

Նյութը` Մարինե Մանջիկյանի /Citylife.am/