Դեկտեմբերի 15-ը թեյի միջազգային օրն է

Թեյի միջազգային օր. ևս մեկ առիթ վայելելու մեր այս սիրելի ըմպելիքը: Այն կօգնի թարմանալ, տաքանալ, լիցքաթափվել ծանր աշխատանքային օրից հետո կամ պարզապես բարձրացնել Ձեր տրամադրությունը մռայլ եղանակին: Հայաստանում չնայած, որ թեյը չի տարբերվում արտառոց և զարմանալի առանձնահատկություններով, սակայն կարող ենք պարծենալ մեր սարերի թարմ ու բնական խոտաբույսերից պատրաստված թեյերով, որոնք ոչ միայն ունեն բուժիչ հատկություններ, այլև շատ համեղ են, և մենք կարող ենք վայելել ամենահամեղ և անուշահոտ թեյերը մեր քաղաքի տարբեր անկյուններում:

Շնորհավորելով թեյի սիրահարներին նաև նշենք, որ թեյը խորհրդանշում է իմաստություն, հարմարավետություն և ընտանեկան ջերմություն, ուստի թեյի հաճախակի օգտագործումը կհանգեցնի այս ամենի առաջացմանը՝ Ձեր ընտանիքում։ 

Նյութը` Հասմիկ Գասպարյանի  /Citylife.am/