
Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Ռեալ Մադրիդը սեփական հարկի տակ ընդունեց Սևիլիային: Հանդիպումը անցավ Զինեդին Զիդանի թիմի խաղային թիմի առավելությամբ, որի կազմից բացակայում էին Ռամոսը, Վարանը, Կարվախալը, Կազեմիրոն, Բեյլը։ Մադրիցիները իրենց գործը փայլուն կատարեցին: Հանդիպման 2-րդ րոպեին Նաչոն բացեց հաշիվը: Հանդիպման ընթացքում Կրիստիանու Ռոնալդուն ձւակերպեց դուբլ, առաջին գոլը իրականացրեց՝ 23-րդ րոպեին, իսկ 31-րդ րոպեին պորտուգալացին իրացրեց՝ 11 մետրանոց: 38-րդ րոպեին Տոնի Կրուսը գրավեց Սերխիո Ռիկոյի դարպասը։ Այնուհետև պրոֆեսիոնալ խաղի ընթացքում առաջին գոլը խփեց՝ Աշրաֆ Հակիմին, որի կապակցությամբ շնորհավորում ենք: Երկրորդ խաղակեսում նոր գոլեր չձևակերպվեցին, բայց խաղը ընթացավ գեղեցիկ, ունեցանք գոլառատ խաղ: Մադրիցիները խաղում էին գեղեցիկ կոմբինացիայով, բոլորը բոլորի համար: Այս խաղից հետո Արքայական ակումբը վաստակեց 31 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ Սևիլյան 28 միավորով 5-րդ տեղում է:
Նյութը՝ Տաթև Մուշեղյան\Citylife.am