Citylife.am-ի զրուցակիցն է դերասան՝ Եվա Զոհրաբյանը:
Citylife.am- Եվա արդեն ունեք փորձ այս ասպարեզում, կարող եք ասել ձեր կերտած դերերից, որն է ձեզ ավելի հոգեհարազատ:
Եվա- Սիրում եմ դերեր որոնք կարող ես խոսուն ներկայացնել, ամեն մի բնավորության հետ յուրովի աշխատել։ Սցենարիստի հետ աշխատելը կարող է յուրաքանչյուր դեր հետաքրքիր դարձնի, նաև պետք է սցենարիստի հետ կիսվես մտքերով, քանի որ ապրում ես դու իր հետ և պետք է դու էլ ասես ինչ կցանկանաս ավելացնել կամ պակասեցնել։Կերպարի ընթացքը շատ հետաքրքիր է:
Citylife.am- Կերտած կերպարների մեջ ո՞րն է ձեզ ավելի հաճելի կերտել դրական, թե բացասական։
Եվա- Չկա բացասական և դրական կերպարներ, կան կերպարներ որոնք մինչև վերջ արդարացված չեն, փորձում եմ արդարեցնել յուրաքանչյուր կերպար, թե՛ դրական լինելը , ի՞նչու չէ և թե՛ բացասական լինելը, որ կերպարը կերտում ունի արդարացում, չեմ սիրում սև և սպիտակ ներկել դերերս։
Citylife.am- Ձեր խաղացած դերերից ո՞րը նորից խաղալու ցանկություն ունեք:
Եվա- Նորից վերադառնալ չեմ ցանկանա որևէ կերպարի, քանի որ ինքը չի մահանում ավարտվելով, կերպարներս ընդհատվում են երևալ, բայց միշտ ապրում են։
Citylife.am- Ցանկություն ունե՞ք խաղալ թատրոնում։
Եվա- Իհարկե, որովհետև տիկնիկային թատրոնի դերասանուհի եմ։
Citylife.am- Վերջերս դուք հանդես եք եկել սիրված սիտքոմներից մեկում, ի՞նչպես ստացաք առաջարկը։
Եվա- Սիթքոմը նորություն էր ինձ համար, հրավիրեցին պրոբայի և հասկացանք որ միասին պետք է աշխատենք: Նրանք իմ կարիքն ունեին ես էլ տվյալ նախագծի, բայց այդ ժամանակ ուրիշ այլ առաջարկներ ունեի, բայց հանդիպումից հետո միանշանակ պարզ էր, որ զբաղվածությունս լինելու է սիթքոմում:
Citylife.am- Արդյո՞ք Անիի կերպարը նման է ձեզ։
Եվա- Անին՝ Եվայի հակապատկերն է։
Citylife.am- Ի՞նչ խորհուրդներ կտաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են զբաղվել դերասանությամբ։ Եվա- Աշխատասիրությամբ զինվեն և հավատքով։
Citylife.am- Շնորհակալ եմ Եվա հետաքրքիր և դրական զրույցի համար:
Հարցազրույցը`Մոնիկա Անդրեասյան /Citylife.am/