
Դեկտեմբերի 8-ը Նկարչի միջազգային օրն է, որը հիմնադրվել է 2007 թվականին, «Աշխարհի ժողովուրդների արվեստ» միջազգային ասոցիացիայի կողմից:
Սա նկարչի մասնագիտության հետ կապված միակ տոնական օրը չէ: Որոշ ստեղծագործական միավորումներ առաջարկում են տոնը նշել հոկտեմբերի 25-ին, Պաբլո Պիկասոյի ծննդյան օրը, որին համարում են 20-րդ դարի մեծագույն նկարիչը:
Նկարչի օրը տոն է ոչ միայն ստեղծագործողների և կերպարվեստի սիրահարների համար: Այդ օրը համարվում է նաև գեղեցիկը սիրող և գնահատող բոլոր մարդկանց տոն:
Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի \Citylife.am\