Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Ռեալ Մադրիդը սեփական հարկի տակ ընդունեց Դորտմունդի Բորուսիային։ Բորխա Մայորալը Չեմպիոնների լիգայում խփեց իր առաջին գոլը։ Երկրոդ գեղեցիկ և փայլուն գոլի հեղինակ դարձավ՝ Կրիշտիանու Ռոնալդուն, սահմանելով մրցաշարի նոր ռեկորդ։ Պորտուգալացին դարձավ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվել է գոլ խփել խմբային փուլի բոլոր վեց խաղերում։ Խաղի առաջին կեսին գոլի հեղինակ դարձավ Մայորալը, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում Պիեր-Էմերիկ Օբամեյանգը գրավեց Նավասի դարպասը։ Կրիշտիանու Ռոնալդուն կարողացավ կրկին գոլ խփել, բայց մրցավարները սխալմամբ չարձանագրեցին նրա գոլը՝ գրանցելով խաղից դուրս վիճակ։ Լուկաս Վասկեսը վերջում խփեց իր երրորդ գոլը:
Նյութը՝ Տաթև Մուշեղյան\Citylife.am