Ղազախստանում Լիլիթ Հովհաննիսյանի ծննդյան կապակցությամբ` կեսգիշերին, նրան անակնկալ են մատուցել

Երկար դադարից հետո Լիլիթ Հովհաննիսյանը կրկին Ղազախստանում է: Ամեն տարի այնտեղ տեղի է ունենում մրցանակաբաշխություն. դա ղազախների գլխավոր երաժշտական իրադարձությունն է` որին ներկա է լինում 12.000-ից ավելի հանդիսատես: Այն ցուցադրվում է Ամանորի գիշերը Ղազախստանի գլխավոր հեռուստաալիքով: Այսօր, Լիլիթ Հովհաննիսյանը այդ մրցանակաբաշխության հատուկ հյուրն է:

Իսկ, ինչպես գիտենք դեկտեմբերի 7-ին Լիլիթ Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն է: Բեմական փորձի ժամանակ արդեն կեսգիշերին, նրան գեղեցիկ անակնկալ են մատուցել` շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը:

Citylife.am-ը նույնպես շնորհավորում է Ձեզ, մաղթելով անսպառ եռանդ և նորանոր ձեռքբերումներ:

 

Նյութը` Մարինե Մանջիկյանի /Citylife.am/