Citylife.am -ի զրուցակիցն է պարուհի Էլեն Աբրահամյանը:
Citylife.am – Ո՞ր տարիքից եք սկսել պարել, և ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք զբաղվել այդ արվեստով:
Էլեն – Պարով զբաղվում եմ 6 տարեկանից, բայց հիմնականում Latino American. Եվրոպական պարաձևի մեջ ներգրավվեցի 10 տարեկանում: Քանի, որ ես 6 տարեկան էի, բնականաբար, ես չէի կարող որևէ որոշում կայացնել: Մայրիկս տեսնելով, որ ես ամենուրեք երաժշտության տակ սկսում էի պարել` դա կլիներ տանը, խանութներում…` որտեղ, որ հնչում էր երաժշտություն: Այդ պատճառով մայրս էլ որոշեց, որ պետք է զբաղվեմ պարով:
Citylife.am – Ո՞ր խմբում եք հանդես եկել:
Էլեն – Հանդես եմ եկել Արթուր Մարատիչի խմբում, այնուհետև 10 տարեկանում տեղափոխվեցի Castanet ` պարերի համահայկական խորհրդի ֆեդերացիա, որի նախագահն է Մարիաննա Մամյանը: Իսկ 13 տարեկանում հանդես եկա Dance World սպորտային ակումբում և իմ պարուսույցն էր Ամալյա Բարոյանը:
Citylife.am – Դուք պարում եք Latino American և մասնակցել եք բազմաթիվ մրցույթների՝ դարձել չեմպիոն. Կնշե՞ք, որ երկրներում եք վաստակել այդ կոչումը:
Էլեն – Այո, ես վաստակել եմ բազմաթիվ պատվավոր տեղեր և դարձել եմ չեմպիոն Հայաստանում և Վրաստանում ` Latino American պարաձևում և Եվրոպական պարաձևում :
Citylife.am – Ո՞ր մրցույթն է եղել ձեզ համար ամենատպավորիչը:
Էլեն – Ամենատպավորիչ մրցույթներից մեկը Համահայկական խաղերն էին, որը կայացավ Հայաստանում` 2015 թվականին, և սպորտային պարերը առաջին անգամ ընդգրկվեցին Համահայկական խաղերին: Ես ներկայացնում էի Ֆրանսիան և գրավեցի առաջին պատվավոր տեղը: Հաջորդ ամենատպավորիչ մրցութը եղել է Վրաստանում, որտեղ ես գրավեցի առաջին պատվավոր տեղերը` Latino American պարաձևում և Եվրոպական պարաձևում: Այդ օրը ինձ համար հիշարժան էր նրանով, որ ես Վրաստանի հողի վրա բարձրացրեցի մեր Հայաստանի եռագույնը:
Citylife.am – ի՞նչ է ձեզ համար պարը:
Էլեն – Եթե, այդ հարցն ինձ տայիք երկու տարի առաջ, ապա ես կպատասխանեի, որ պարն ինձ համար կյանք է, իմ ապագան: Սակայն այժմ պարն ինձ համար դարձել է նախասիրություն:
Citylife.am – Արդյո՞ք, ցանկություն ունե՞ք շարունակելու պարը, որպես մասնագիտություն:
Էլեն – Որպես մասնագիտություն ընտրել եմ իրավագիտությունը և ցանկանում եմ դառնալ իրավաբան, սակայն պարը` այդ գեղեցիկ արվեստը, կմնա միշտ իմ սրտում :
Citylife.am – Մրցույթների ժամանակ երբ դուրս էիք գալիս պարահրապարակ, ի՞նչ զգացողություն ունեիք:
Էլեն – Բնականաբար, հուզմունք, վախ, անհանգստություն, սակայն հիմնականում գերիշխում էր հաղթելու եռանդը,որը բավականին ինձ օգնում էր :
Citylife.am – Երբ Վրաստանում դարձաք չեմպիոն, ի՞նչ զգացիք։ Արդյո՞ք դա նույն զգացողությունն էր, ինչպիսին՝ Հայաստանում:
Էլեն – Ինչպես, նշեցի Վրաստանում կայացած մրցույթի մասին, ասեմ, որ աննկարագրելի զգացողություն էր, երբ դու օտար երկրում բազմաթիվ մասնակիցների միջև կարողանում ես հաղթել և գրավել պատվավոր առաջին տեղը և, իհարկե, ոգեշնչող է քո երկրի դրոշը ծածանել այդ օտար երկրում:
Citylife.am – Ունե՞ք պարի հետ կապված երազանք, որ կցանկանայիք անպայման իրականանար։
Էլեն – Իհարկե, ինչպես բոլորը ես նույնպես ունեմ երազանք, սակայն ցավոք այն կապված չէ պարի հետ։ Երազում եմ ձեռք բերել բարձր գիտելիքներ իրավագիտության ասպարեզում,որպեսզի դառնամ լավագույն իրավաբաններից մեկը և կարողանամ պաշտպանել` ոչ միայն իմ իրավունքներն ու շահերը, այլ նաև իմ ժողովրդի իրավունքներն ու շահերը՝ նույնիսկ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։
Citylife.am – Ի՞նչ եք կարծում, Հայաստանում զարգանում է պարային այս ոճը։
Էլեն – Իմ կարծիքով պարային այս ոճը Հայաստանում դեռ այդքան զարգացում ձեռք չի բերել, քանի որ շատ են կոմպլեքսները։ Նույնիսկ շատ անգամներ ընտանիքի անդամներն են դեմ լինում։
Citylife.am – ի՞նչ պլաններ ունեք մոտ ապագայում:
Էլեն – Մոտ ապագայում ինձ սպասվում են շատ բարդ քնություններ, այդ պատճառով, իմ մոտակա պլանները կապված են քնությունները բարեհաջող հանձնելու հետ։
Citylife.am – Շնորհակալություն, հաճելի զրույցի համար:
Հարցազրուցը` Նարե Հակոբյանի /Citylife.am/