Սուրեն Ավոյանը ներկայացել է նոր գեղեցիկ տեսահոլովակով

Ժողովրդական երգիչ նախագծի մասնակից Սուրեն Ավոյանը` ով այժմ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ներկայացել է նոր տեսահոլովակով` «Ուրիշ աշխարհ»:

Citylife.am-ը զրուցել է Սուրենի հետ, իմանալու համար`ինչպե՞ս է ծնվել նոր տեսահոլովակ նկարահանելու միտքը, ո՞ւմ հետ է համագործակցում Սուրեն Ավոյանը և որքանո՞վ է բարդ ԱՄՆ-ում նկարահանել տեսահոլովակ:

Սուրեն Ավոյան – Իմ պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է Կարեն Հակոբյանը`ով նաև դաշնակահար է, երաժշտության և խոսքերի հեղինակ` Մելո, գործիքավորում և միքս` Արթուր և Բինա, ռեժիսոր` Արամայիս Հայրապետյան: Երգը, երբ առաջին անգամ լսեցի շատ սիրեցի և ցանկացա անպայման տեսահոլովակի միջոցով  ներկայացնել հանդիսատեսին: Նախապատրաստական աշխատանքները տևեց մեկ ամսից ավել: ԱՄՆ-ում, իհարկե, շատ ավելի բարդ է տեսահոլովակ նկարելը քան Հայաստանում, չնայած իմ երեք տեսահոլովակներն էլ նկարել եմ ԱՄՆ-ում:

Հարցազրույցը` Մարինե Մանջիկյանի /Citylife.am