
Դերասան Սարգիս Գրիգորյանն իր ինստագրամյան էջում մի վիդեո է տեղադրել, որտեղ Պարույր Սևակի նամակից հատված է Սուլամիթային:
Սարգիս Գրիգորյան – Կարծում եմ, որ նման նախագծերը կրիտիկական կարևորություն ունեն երիտասարդների շրջանում, քանի որ հարաբերությունները զույգերի միջև մեծ մասամբ «սմայլիկների ու կարճ քոմենթների» տեսքով են։Զգացմունքն արտահայտելու գեղեցիկ ու նրբաճաշակ մոտեցումը դա չափազանց կարևոր է։Այս տեսանյութերով ես այսուհետ փորձելու եմ ծանոթացնել երիտասարդներին թե ինչպես կարելի է անմահացնել հույզերը ու գեղագիտական ճաշակ հաղորդել զգացմունքին։Ձեր սիրելիներին գրեք նամակներ՝ յուրահատուկ, եզակի, կրքոտ ու անկեղծ դա անկասկած կամրացնի ձեր կապը տասնապատիկ։
P.S. «Ես քեզ սիրում եմ» ն ունի հազարավոր տարբերվող արտահայչամիջոցներ՝ գտեք ձերը…Սիրով Սարգիս Գրիգորյան
Նյութը` Մարինե Մանջիկյանի /Citylife.am/