Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը կրկնակի չեմպիոն է

Երկրորդ տարին անընդմեջ Վահագն Դավթյանը հրավիրվել է Գերմանիայի ակումբային առաջնություն հանդես եկող <<Շտրաուբենհարդտ>> և նորից նվաճել է չեմպիոնի կոչումը:

2016 թվականին Եվրոպայի փոխչեմպիոնի թիմը որակավորման փուլում գրավել է՝ առաջին տեղը: Իրավունք է ընձեռնվել 4 թիմերի հետ մասնակցել եզրափակիչ փուլին: Եզրափակիչում <<Շտրաուբենհարդտ>> հաշվի առավելությամբ Սաարինի նկատմամբ 6-րդ անգամ հռչակվել է Բունդեսլիգայի չեմպիոն: Մեր մարմնամարզիկը նվաճել է չեմպիոնի կոչումը, երկրորդ տարին անընդմեջ: Օղակներ վարժությունում վաստակել է թիմի համար 15 միավոր:

Citylife.am-ը  շնորհավորում  և մաղթում է բազում  հաղթանակներ գրանցեք սպորտային կարիերայում:

 

Նյութը՝ Տաթև Մուշեղյան/Citylife.am