
Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Վալենսիան պարտվեց Խետաֆեին: 25-րդ րոպեին դաշտից հեռացվեց Մաուրո Արամբարին և տանտերերը խաղը շարունակեցին 10 ֆուտբոլիստներով: 66-րդ րոպեին Խետաֆեն խփեց իր խաղի միակ գոլը: Վալենսիան 31 միավորով երկրորդ տեղում է, իսկ Խետաֆեն ունի 19 միավոր և 8-րդ տեղում է:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի\Citylife.am