Ռեալ Մադրիդ 0-0 Ատլետիկ Բիլբաո

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Ռեալ Մադրիդը խաղաց արտագնա Ատլետիկ Բիլբաոյի հետ։ Առաջին մրցաշրջանում գոլեր չունեցանք, բայց հանդիպումը անցավ լարված և հետաքրքիր: Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ միահամուռ պայքարում էին, բայց խաղի երկրորդ կեսից պատկերը ամբողջությամբ փոխվեց: Երկրորդ խաղակեսում Արքայական ակումբը ցույց տվեց, որ գտնվում է լավ մարզավիճակում և միայն իրենք էին գրոհում մրցակցին, չէին թղնում որպիսզի Ատլետիկը շնչի, բայց այս ֆանտաստիկ խաղում զգացվեց խփված գնդակների պակասը: Խաղի վերջնամասում երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց մադրիդցիների ավագ Սերխիո Ռամոսը: Երկրորդ խաղավերջում  դեղին քարտ ստացավ և դաշտից հեռացվեց Ռեալ Մադրիդի ավագ՝ Սերխիո Ռամոսը և թիմը հանդիպումը շարունակեց  10 ֆուտբոլիստներով, հավելենք, որ Սեվիլիայի հանդիպմանը չի մասնակցի թիմի ավագը։ Արքայական ակումբը խաղային հսկայական առավելությամբ չկարողացավ հարվածել Կեպա Արիսաբալագայի դարպասին: Ռեալ Մադրիդը այս խաղից հետո վաստակեց 28 միավոր և գտնվում է 4-րդ հորիզոնականում, Աթլետիկ Բիլբաոն 14 միավոր, 15-րդ հորիզոնականում է:

 

 

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի\Citylife.am