Այսօր տեղի ունեցավ Նանուլիկի նոր երգի և տեսահոլովակի պրեմիերան: Տեսահոլովակը կոչվում է` «Նանուլի պարնա». խոսքերի հեղինակ` Ավետ Բարսեղյան, իսկ երաժշտությունը` Նիկ Էգիբյան:
Citylife.am-ը զրուցեց Նանուլի մայրիկի` Վիկա Մարտիրոսյանի հետ, տեղեկանալու համար, թե ինչպե՞ս է ընթացել տեսահոլովակի նկարահանումը:
Վիկա Մարտիրոսյան- «Նանուլի պարնա» երգի խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է: Նիկ Էգիբյանը նաև այս երգի երաժշտական պրոդյուսերն է, քանի որ գործիքավորում, միքս, ձայնագրում, ամեն բան իրականացրել է նա: Տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Աբովյանն է: Երգը ժամանակակից՝ փոփ ոճում է. հայկական երաժշտական տարրեր ընդհանրապես չկան: Տեսահոլովակի ժամանակ Նանուլիկի հետ պարում են Ամարասի սաները, և առաջին անգամ թե´ Նանուլիկի, թե´ Վիկա Մարտիրոսյանի գործունեության ընթացքում պարային մի հատված բեմադրել է մեկ այլ խորեոգրաֆ: Խոսքն Արման Խաչատրյանի մասին է, որը Ֆորսայթ խմբի տղաների հետ բեմադրել է դափ ստեպի հատվածը: Տեսահոլովակը նկարահանվել է շուրջ տասը ժամ շարունակ, բավականին ցուրտ և դժվար պայմաններում, և ամբողջ այդ ընթացքում փոքրիկ Նանուլիկը մի վայրկյան անգամ չի տրտնջացել, աշխատել է ոչ թե փոքրի, այլ պրոֆեսիոնալ մեծի պես: Հատուկ տեսահոլովակի համար կառուցվել էր 22 մետրանոց միջանցք և տաղավար: Տեսահոլովակի ոճային բոլոր աշխատանքներով զբաղվել է Արմեն Գալյանը: Տեսահոլովակի մոնտաժն իրականացրել է Կարեն Մելքումյանը: Վարսահարդարը Սեդրակ Ղամբարյանն է, դիմահարդարումն արել է Աշխեն Կոստանյանը: Հատուկ տեսահոլովակի համար Նանուլիկը հաճախել է գեղարվեստական գիմնաստիկայի դասերի Մայա Պետրոսյանի մոտ, որպեսզի կարողանա իդեալական կատարել կոլեսո շարժումը: Տեսահոլովակը չունի հստակ գծված իմաստային սյուժե: Բաղկացած է երեք տեսարանից:
Citylife.am- Իսկ հիմա վայելեք փոքրիկ հրաշքի գեղեցիկ կատարումը:
Հարցազրույցը` Մարինե Մանջիկյանի /Citylife.am/