Citylife.am-ի զրուցակիցն է պարուսույց՝ Ժան Աբրահամյանը և ստուդիայի հիմնադիր՝ Գրեգ Ամատունին:
Citylife.am- Սեպտեմբեր ամսին սոց ցանցերում նկար հրապարակեցիք , որտեղ գրառել էիք, որ հոկտեմբերին կբացվի նոր ստուդիա։Հոկտեմբերի 1-ին եղավ AFRO dance ստուդիա-ի բացումը։ Ինչպե՞ս հղացավ այդ միտքը։
Գրեգ- Միտքը ծագեց այն ժամանկ, երբ կորցրեցի աշխատանքս և հարկավոր էր գտնել նոր աշխատանք, իսկ Ժանին հարկավոր էր ստուդիա։ Մեր մտքերը համատեղեցինք և բացեցինք AFRO-ն։
Citylife.am-Արդյո՞ք երիտասարդության շրջանում հետաքրքրություն կար և հենց դա առաջացրեց ստուդիա ստեղծելու գաղափարը, թե՞ ինքներդ եք փորձում Ձեր նախաձեռնությամբ ընդլայնել պարային այս ոճի զարգացումը։
Գրեգ-Թե մեկը և թե մյուսը , փորձում ենք մասսայականացնել hip-hop-ը և մյուս պարավոճերը: Մեր աշակերտները ո՛չ միայն պետք է պարեն և կատարեն վարժանքներ այլ նաև պետք է պարելու ընթացքում ինչ-որ բան հաղորդեն միմիկայի միջոցով և այդ ամենի համար ունենք մեր մեթոդները:
Citylife.am-Ինչո՞վ է տարբերվում այս ոճը մնացած ոճերից։
Գրեգ-Անշուշտ տարբերություն կա սկսած ամենա բարդ շարժումներից: Օրինակ բերեմ ձեզ, երբ որ նայում եք Արգենտինական տանգոն, երբեք չես կարող շփոթել hip-hop ի հետ:
Citylife.am-Ո՞րն է ձեր ստուդիա-ի հիմնական նպատակը։
Գրեգ-Աշակերտները AFRO հաճախելով, ոչ միայն կսովորեն պարային հնարքները այլ նաև կհիշեն AFRO-ն տարբեր գրքերի և վարժությունների շնորհիվ:
Citylife.am-Արդյո՞ք այս ոճը զարգացած է հայաստանում։
Գրեգ- Ոչ դեռ զարգացած չի, դա չի նշանակում, որ երկու հոգի ստուդիա բացեցին արդեն այդ ոճը զարգացած է, այդ ամենը պետք է մեր աշխատանքների և ջանասիրության հիման վրա զարգանա և տարածվի: Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի այս ոճը տարածում գտնի և սիրվի ցանկացողների կողմից:
Citylife.am-Ի՞նչ նախաձեռնություններ և ծրագրեր ունեք մոտ ապագայում։
Գրեգ-Երեխաների հետ աշխատում ենք և պատրաստվում ենք մոտ ապագայում համերգներ ունենալ ինչպես նաև նկարահանել տեսահոլովակ, իսկ մնացած գաղտնիքները թող մնա հետագայի համար:
Citylife.am-Հետաքրքրվողների համաև արդյո՞ք կան սահմնափակաումներ կամ պահանջներ, թե՞ միայն ցանկությունը բավարար է:
Գրեգ-Փոքր ինչ գնային առումով մեզ մոտ թանկ է, այդ իսկ պատճառով ոչ բոլորն են կարողանում հաճախել,ամեն լավ բան իր գինը ունի:
Citylife.am- Ժան բարդ է աշխատել աշակերտների հետ:
Ժան-Իհարկե բարդություններ կան, տարբեր հմտությունների տեր աշակերտներ են: Մեր միասնական և համախմբավածության շնորհիվ կարողանում ենք բոլոր դժվարությունները հաղթահարել:
Citylife.am-Նկարահանվում եք «Նվագախմբի երեխաները» սիտքոմում,արդյո՞ք դժվար չէ համատեղել պարն ու նկարահանումները:
ժան-Նկարահանումները տևել են երկու ամիս, իսկ AFRO-ն ինչպես գիտեք բացվել է հոկտեմբերի մեկին, այդ ժամանակ արդեն վերջացել էին նկարահանումները, երկրորդ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն ապրլին:
Citylife.am-Ինչպե՞ս որոշեցիք AFRO անվանունը:
Գրեգ-Գիտենք, որ hip-hop ը եկել է Աֆրոամերիայից, AFRO անվանման միտքը ծակեց լոգոյից:
Citylife.am-Տեղյակ ենք, որ ամեն կիրակի կազմակերպում եք կինոդիտումներ, ինճումն էնպատակը:
Գրեգ-Կինոդիումները ավելի շատ պարի մասին տեղեկություններ ստանալու մասին է, նաև կարող են մեզ միանալ աշակերտնների ընկերները և հարազատները:
Citylife.am-Շնորհակալություն զրույցի համար:
Հարցազրույցը՝ Նարե Հակոբյանի\Citylife.am