Չեմ սիրում խոսել ապագայի մասին, սիրում եմ գործել. Մարի Պետրոսյան

Citylife.am-ը այսօր զրուցել է հեռուստադիտողի կողմից հայտնի և սիրված դերասանուհի՝ Մարի Պետրոսյանի հետ, ով հայտնի է<<Ազիզյաններ>> հումորային սիթքոմից։

Citylife.am- Կպատմեք, ինչպե՞ս որոշեցիք ընտրել դերասանուհու մասնագիտությունը և որոնք եղան Ձեր առաջին քայլերը:

Մարի- Մանկուց  երազել եմ այս կյանքի մասին։ Դերասանուհու մասնագիտությունը չեմ համարում մասնագիտություն, որովհետև իմ համար ուրիշ կյանք է ևշ ուրիշ աշխարհ, ապրելակերպ։ Առաջին քայլերս արել եմ մոտավորապես չորս տարի առաջ , երբ գնացի սովորելու Աբել Աբելյանի ստուդիա։

Citylife.am- Դուք նկարահհանվում եք Ազիզյաններ հումորային սիթքոմում՝ Մարիի կերպարում:Կասե՛ք Մարիի բնավորության, որ գծերն է Ձեզ դուր գալիս և արդյո՞ք ունեք նմանություններ այդ կերպարի հետ:

Մարի- Սիրում եմ Մարիի կերպարը թերություններով հանդերձ, աշխատում եմ կերպարս կերտել լավագույնը, բայց կերպարի հետ նմանություններ չունեմ: Մարիի կերպարից շատ բաներ եմ կերտել։ Նախկինում կարող էի ժամերով հեռախոսով զբաղվել, լուսանկարվեի, բայց Մարիի կերպարը  հետո հասկացա, որ այդ ամենը անիմաստ է և զուր ժամանակի վատնում:

Citylife.am- <<Ազիզյաններ>> սիթքոմում նկարահանվելը Ձեր առաջին քայլն էր այս ասպարեզում: Ինչպե՞ս մերվեցիք միջավայրին և ի՞նչ հարաբերությունների մեջ եք դերասանական անձնակազմի հետ նկարահանման հրապարակից դուրս։

Մարի- Առաջին իսկ օրվանից, երբ ծանոթացա ռեժիսորի և դերասանների հետ, այնպիսի տպավորություն էր  բոլորիս մոտ, որ մենք վաղուց իրար գիտենք։ Միջավայրը ընտանեկան է և ինձ զգում եմ տանը։ Իրենց համարում եմ շատ կարևոր մարդիկ իմ կյանքում և ինձ հաճելի է, որ իմ առաջին քայլերս արել եմ  ջերմ մթնոլորտում։

Citylife.am- Որ արժեքներն եք կարևորում մարդու մեջ ամենաշատը և ի՞նչպիսին պետք է լինի մարդը, որպեսզի լինի Ձեր մոտ ընկերը:

Մարի- Առաջին պահից տպավորությունը մարդու ինչպիսին կա այնպես էլ ընդունում եմ: Նայում եմ աչքերի մեջ, եթե տեսնում եմ անկեղծություն, ուրեմն այդ վարկյանից նա է իմ լավ ընկերն է: Չնայած, իմ կյանքում այդպիսի մարդիկ շատ քիչ են, բայց երջանիկ եմ, որ ինձ շրջապատող մարդիկ լավն են և իմ ընկերներն են:

Citylife.am- Տեղյակ ենք, որ Ձեր համար առաջնայինը դերասանուհու մասնագիտությունն է,բայց դուք Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք,որ ցանկանում եք ապագայում դառնալ ոստիկան: Կհամատեղեք երկուսը, թե ինչ-որ մի մասնագիտություն կտուժի?

Մարի- Առայժմ դեռ չեմ մտածում երկրորդ մասնագիտության մասին։ Ցանկանում եմ խորացնել և մասնագիտանալ դերասանուհու մասնագիտության մեջ։

Citylife.am- Ո՞ր արտասահմանյան դերասանի կամ դերասանուհու հետ կցանկանայիք խաղալ որևէ ֆիլմում:

Մարի- Երազանք է նկարահանվել  Լեոնարդո Դիկաբրյոյի հետ։ Ես պաշտում եմ նրա կատարած աշխատանքը և  խաղը։ Չեմ կարող նկարագրել բառերով, ի՞նչ զգում եմ, երբ նայում եմ իր ֆիլմերը։ Մոտավորապես ֆիլմերը նայում եմ տաս անգամից ավել և ամեն անգամ ուրիշ խաղ եմ տեսնում և ընկալում:

Citylife.am- Կխոսեք մի քիչ Ձեր առաջիկա գործնեության և պլանների մասին:

Մարի- Երբ պլաններ եմ կազմում, ինչ որ մի բան ամեն անգամ ինձ մոտ չի ստացվում, դրա համար չեմ սիրում պլանավորել: Ապրում եմ ռեալ, իմ օրով։ Անշուշտ մտածում եմ ապագայի մասին, բայց որոշումներ չեմ կայացնում։

Citylife.am- Շնորհակալ եմ զրույցի համար:

 

 

Հարցազրույցը՝ Կարինե Հովհաննիսյանի /Citylife.am/