Աշխատանքը պահանջում է մեծ նվիրում և հավատ. Բորիս Բաղդասարով

Citylife.am-ը այսօր զրուցել է<<Ազիզյաններ>> հումորային սիթքոմի դերասան՝ Բորիս Բաղդասարովի հետ:

Citylife.am- Ազիզյաններ սիթքոմը բավականին դիտելիություն է վայելում հեռուստադիտողների կողմից և դուք էլ այնտեղ խաղալով մեծ ճանաչում ձեռք բերեցիք: Կպատմեք,  ինչպե՞ս սկսվեց ձեր առաջին քայլը:

Բորիս- Որպես առաջին քայլ հավատացել եմ իմ ուժերին և ըստ այդմ էլ շարունակել եմ իմ գործունեությունը:

Citylife.am-  Ձեզ դուր եկա՞վ դերասանի աշխատանքը և հատկապես ձեր կերպարը:

Բորիս- Իհարկե, ինչ կապված է դերասանության հետ և ինչ կատարվում է այդ ասպարեզում, այն էլ ինձ դուր է գալիս, իսկ իմ դերակատարումը՝ հավանում եմ:

Citylife.am-Նմամություն գտնո՞ւմ եք ձեր և Ազատի կերպարի միջև:

Բորիս- Ոչ. ես ու կերպարս տարբեր մարդիկ ենք:

Citylife.am- Սիթքոմում խաղալով Բորիս հասցրե՞լ եք ինչ-որ բան սովորել:

Բորիս- Անշուշտ շատ ուսուցանելի բաներ եմ սովորել այնտեղից և մինչ օրս դեռ սովորում եմ: Իմ կարծիքով մարդ ինչքան մեծանա այնքան բան ունի սովորելու և մեծ փորձ ձեռք բերելը գալիս է սովորելուց:

 

Citylife.am- Եթե հնարավորություն ունենայիք փոխելու ձեր մասնագիտությունը, ապա ի՞նչ մասնագիտություն կնտրեիք:

Բորիս- Չեմ մտածել այդ ուղղությամբ և ցանկություն էլ չունեմ փոխել մասնագիտությունս:

Citylife.am-  Ունե՞ք այնպիսի երազանքներ, որոնք դեռ չեն իրականացել:

Բորիս- Իհարկե, ունեմ և չեմ ցանկանում բարձրաձայնել: Իմ երազանքները թող մնան ինձ հետ:

Citylife.am- Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց՝ ովքեր քայլում են իրենց երազանքի հետքերով:

Բորիս- Հավատալ, զարգանալ և աշխատել։

Citylife.am- Շնորհակալ եմ, Բորիս զրույցի համար:

 

 

Հարցազրույցը՝ Մոնիկա Անդրեասյան /Citylife.am/