Պրոֆեսիոնալ ռինգում փայլեցին մեր հայ բռնցքամարտիիկները

Իսպանիայի Վալենսիա քաղաքում PUNCH boxing promotion մոսկովյան ակումբում ռինգ են դուրս եկել Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկներ Գոռ Երիցյանը, Արամ Ավագյանը և Նարեկ Աբգարյանը: Գոռ Երիցյանը պարտության  մատնեց՝  Համզա Միսաուին: Արամ Ավագյանը գեղեցիկ և դիպուկ հարվածներով պարտության մատնեց՝ Դաթո Նանավայիցիին, իսկ  Նարեկ Աբգարյանը ձախ հարվածներով, ռինգում խաղալով հաղթեց՝  Ջեֆերսոն Վարգասին։ Մեր հայ բռնցքամարտիկները մեկնել են Վալենսիա գլխավոր մարզիչ՝ Դավիթ Թորոսյանի և ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի հետ։

 

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի\Citylife.am