Յուրաքանչյուր աղջիկ պետք է ունենա գրագետ կեցվածք. Նատալի Տոնոյան

Citylife.am-ը զրուցել է դիմահարդար Նատալի Տոնոյանի հետ:

Citylife.am – Նատալի, գիտեմ, որ սովորել եք «Ատեքս» նորաձևության կենտրոնում, որպես ֆոտոմոդել: Ի՞նչ տվեց ձեզ այնտեղ ուսանելը:

Նատալի – Նախ կցանկանամ ասել, որ յուրաքանչյուր աղջիկ պետք է ունենա գրագետ կեցվածք՝ անկախ մասնագիտության տեսակից: «Ատեքս» նորաձևության կենտրոնում մասնագետները բավականին մեծ փորձ ունեն և յուրաքանչյուրին կարող են մաքսիմալ մոտեցնել կատարյալին:

Citylife.am – Կցանկանաք աշխատել, որպես ֆոտոմոդե՞լ, թե՞ դա պարզապես նախասիրություն է:

Նատալի – Մոդելինգը դեռ մանկուց եղել է իմ երազանքը: Քանի որ, ներկա պահին օրակարգս ծանրաբեռնված է՝ այդ հարցին դեռ չեմ անդրադարձել : Սակայն ժամանակ առ ժամանակ կազմակերպում եմ հետաքրքիր ֆոտոսեսիաներ, քանի որ շատ եմ սիրում նկարվել: Եվ, եթե լինեն հետաքրքիր առաջարկներ, սիրով կհամագործակցեմ:

Citylife.am – Ո՞ր տարիքից սկսեցիք հստակ քայլերով առաջ գնալ` դիմահարդարման ասպարեզում:

Նատալի – 16 տարեկանից սկսել եմ ուսումնասիրել այս ոլորտը: Դպրոցն ավարտելուց հետո սկսել եմ աշխատել: Նշեմ, որ սկզբնական շրջանում ինձ համար բարդ էր , բայց համառ լինելուս շնորհիվ կարողացա զրոյից ինքս ինձ վրա աշխատել և ստեղծել իմ ոճը, որով այսօր ներկայանում եմ:

Citylife.am – Ո՞վ կամ ի՞նչն է ձեզ ոգեշնչում` գեղեցիկ արդյունք ստանալու համար:

Նատալի – Խնամված մաշկ և տարբերվող դիմագծեր՝ հենց այս երկու կետերն են ինձ ամենաշատը ոգեշնչում:

Citylife.am – Ի՞նչն եք առաջնայինը գնահատում ձեր մասնագիտությամ մեջ:

Նատալի – Ինձ համար սա արվեստ է, և հաջողակ դիմահարդար լինելու համար պետք է անդադար աշխատել. ավելացնել գիտելիքներն ու չդադարել արարել:

Citylife.am – Նատալի, որպես դիմահարդար, որ ապրանքանիշերը կնշե՞ք, որոնցից դուք մշտապես օգտվում եք:

Նատալի – Ապրանքանիշեր շատ կան, բայց ես նոր ապրանքանիշի կողմնակիցն եմ, այդ պատճառով միշտ փնտրտուքի մեջ եմ:

Citylife.am – Որքանով տեղյակ եմ, համագործակցում եք Կամո Թովմասյանի և իր թիմի հետ: Ինչպե՞ս եղավ համագործակցությունը:

Նատալի – Երկու տարի է համագործակցում եմ Կամո Բլոգի հետ, և բացի գործընկեր լինելուց՝ ինձ համար շատ հարազատ մարդ է:

Citylife.am – Վերջերս Թումանյան 23 հասցեում բացվեց ձեր դիմահարդարման կենտրոնը: Ինչպե՞ս որոշեցիք ունենալ սեփականը:

Նատալի – Սեփական ստուդիա ունենալու գաղափարը եղել է հենց սկզբից, և երբ հասունացավ պահը հասկացա, որ պատրաստ եմ գնալ այդ պատասխանատու քայլին:

Citylife.am – Ձեզ հետ նաև աշխատում են մի քանի այլ դիմահարդարներ: Ինչպե՞ս եք ընտրել ձեր թիմին:

Նատալի – Նրանք բոլորը եղել են իմ սաները և իրենց աշխատասիրության շնորհիվ այսօր իմ թիմում են:

Citylife.am – Եվ վերջում , ինչպե՞ս եք հանգստանում ծանր աշխատանքային օրվա վերջում:

Նատալի – Օրվա վերջում հանդիպում եմ ընկերներիս և հաճույքով կիսում նրանց հետ իմ երեկոն:

 

Հարցազրույցը` Դիանա Նազարյանի   /Citylife.am/