Հայ բռնցքամարտիկները կշռվել են մենամարտից առաջ

Իսպանիայի Վալենսիա քաղաքում նոյեմբերի 24-ին PUNCH boxing promotion մոսկովյան ակումբից պայքարի դուրս կգան Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկներ` Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանը և Նարեկ Աբգարյանն։ Արամ Ավագյանի համար կլինի 6-րդ մենամարտը, որից 5-ը հաղթանակ, Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում հանդես կգա չորրորդ անգամ, որից 3-ը  հաղթանակ, իսկ Նարեկ Աբգարյանը կանցկացնի 7-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում, 6 հաղթանակ և 5 նոկաուտ։ Արամ Ավագյանի մրցակիցը՝ Դաթո Նանավանն է, Գոռ Երիցյանը մրցակիցն է Համզա Միսաուիին, իսկ Նարեկ Ավագյանը ուժերը կչափի Ջեֆերսոն Վարգասի հետ։ Վալենսիա քաղաքում տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը։ Արամ Ավագյանի քաշը 59,8 կգ է, իսկ նրա մրցակցինը՝ 59 կգ։ Գոռ Երիցյանը քաշը 67,3 կգ, իսկ նրա մրցակցինը՝ 66,8 կգ։,իսկ Նարեկ Աբգարյանի ր մրցակցի քաշերը նույնն են՝ 56,5 կգ։  

 

Նյութը՝ Տաթև Մուշեղյանիի\Citylife.am