Չեմպիոնների լիգայի խաղարկությունը մեկնարկել է 5-րդ տուրը: Ներկայացնենք մեկնարկային կազմերը.
Ռեալ Մադրիդ – Կասիլյա, Ռոնալդու, Վարան,Կարվախալ, Մարսելո,Նաչո, Բենզեմա, Կրոս, Մոդրիչ, Ասենսիո, Լուկաս,
Ապօէլ – Պերես, Ռուեդա, Լագո, Վուրոս, Մորաիշ,Կառլաու, Վինիսիուս, Պոտե, Զահիդ, Շալայ, Ալոնեֆթիս
Հանդիպումը փայլուն անցավ և գոլառատ: H խմբումՌեալ Մադրիդը հյուրընկալեց ԱՊՕԷԼ-ին: Արքայական ակումբը ջախջախեց մրցակցին՝ հաղթելով 6:0 հաշվով: Առաջին խաղակեսի ժամանակ Ռեալ Մադրիդին հաջողվեց 4 անգամ գրավել Ապօէլի դարպասը։ Հանդիպման առաջին գոլը բացեց Լուկա Մոդրիչը, դուբլ ձևակերպեց Կարիմ Բենզեման և մեկ անգգամ աչքի ընկավ Նաչոն։ Իսկ երկրորդ խաղակեսի ժամանակ 9-րդ րոպեին երկու ֆանտաստիկ գոլ խփեց Կրիստիանու Ռոնալդուն: Այս հաղթանակը Ռեալ Մադրիդի համար 100-րդն էր Չեմպիոնների լիգայի պատմության մեջ և արդյունքում Արքայական ակումբը ջախջախելով մրցակցին ու ապահովեց տեղը փլեյ-օֆֆ փուլում:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի\Citylife.am