2018 թվականի նոյեմբերի 22-ին՝ ՀՀ դրամի ծննդյան 25-ամյակին, շրջանառության մեջ կդրվեն երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամներ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը։ Դրանք լինելու են 1000, 2000, 5000, 10000, 20000 և 50000 արժեքով թղթադրամներ:
Նահապետյանի խոսքով` 1000 դրամանոց թղթադրամի վրա պատկերված է լինելու Պարույր Սևակի դիմանկարը, 2000 դրամանոց թղթադրամին, որն առաջինն է դրվելու շրջանառության մեջ, լինելու է Տիգրան Պետրոսյանի պատկերը, 5000 դրամանոցին լինելու է Վիլյամ Սարոյանի պատկերը, 10000 դրամանոցին՝ Կոմիտաս վարդապետինը, 20000 դրամանոցը կլինի Այվազովսկու պատկերով, իսկ 50000 դրամանոց թղթադրամին կլինի Գրիգոր Լուսավորչի նկարը՝ արված անհայտ նկարչի կողմից։
Նյութը` /Citylife.am/