Նոյեմբերի 24-ին Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին կստանա Ոսկե խաղակոշիկը: Մրցանակը շնորհվում է ՈւԵՖԱ-ի կազմի մեջ մտնող բոլոր առաջնությունների լավագույն ռմբարկուին: 2016-ից մինչև 2017թ-ին արգենտինացին վաստակել է 74 միավոր: Լիոնել Մեսսի համար այս մրցանակը կլինի 4-րդը: Այս տիտղոսը նույնքան նվաճել է նաև Արքայական ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Արարողությունը տեղի կունենա Բարսելոնայում:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի\Citylife.am