Ազատոճային ըմբիշների հավաքականը կմասնակցի Ռուսաստանի միջազգային մրցաշարին

Նոյեմբերի 16-ին Ազատ ոչի ըմբիշները կմեկնեն Վլադիկավկազ մասնակցելու Ալաններ միջազգային մրցաշարին: Հայ ըմբիշները Ռուսաստանում հանդես կգան ընդլայնված կազմով՝ երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանի գլխավորությամբ: Հավաքականի կազմում են՝ Գարիկ Բարսեղյանը (57կգ), Մխիթար Գրիգորյանը (57կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65կգ), Վաղինակ Մաթևոսյանը (61կգ), Հովհաննես Մխիթարյանը (86կգ), Վարուժան Կոջոյանը (74կգ), Սարգիս Հովսեփյանը (86կգ), Գեորգի Կետոևը (97կգ), Շամիր Աթյանն (97կգ): Դեկտեմբերի 24-ից 26-ը տեղի կունենա Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը: Այդ արդյունքների հիման վրա Հայաստանի ազգային հավաքականը կպատրաստվի 2018 թ-ի կարևորագույն առաջնություններին:

 

Նյութը՝   Տաթև Մուշեղյանի \Citylife.am