
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը տարվա վերջին ընկերական հանդիպումը անցկացրեց Կիպրոսի ազգային ընտրանու հետ: Հանրապետական մարզադաշտում 17-րդ րոպեին բացեց հաշիվը իր գեղեցիկ գոլով Հայկ Իշխանյանը: Հավելենք Գանձասար-Կապանի ֆուտբոլիստի առաջին գոլն էր Հայաստանի հավաքականի կազմում: Այնուհետև Էդգար Մալաքյանի կատարած հարվածից հետո մրցակցի դարպասապահը հեռացրեց գնդակը, վրա հասած Կորյանը դարպասային հրապարակի մատույցներից կրունկի փայլուն հարվածով գնդակը ուղարկեց կիպրոսցիների դարպասը, բայց մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց: Խաղի 38-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ռումյան Հովսեփյանը ձախ եզրից գլխի հարվածով գնդակը փոխանցեց կենտրոն, որտեղ Վարազդատ Հարոյանը գլխով գրավեց կիպրոսցիների դարպասը և հաշիվը կրկնապատկեց: Երկրորդ խաղակեսի ժամանակ Կիպրոսի ֆուտբոլիստը Կոնստանտինոս Լայֆիսը գրավեց Հայաստանի Հավաքականի դարպասը և կրճատեց հաշվի տարբերությունը: Նշանակվեց 11 մետրանոց և իրականացրեց Հենրիխ Մխիթարյանը՝ հաշիվը դարձնելով 3:1: Վերջում Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստը կարողացավ ևս մեկ գնդակ ուղարկել Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասին: Օրեր առաջ մեր հավաքականը տոնել էր հաղթանակը Բելառուսի հետ անցկացրած ընկերական խաղում, որը ավարտվել էր 4:1 հաշվով:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի \Citylife.am