Լույս աշխարհ է եկել Պորտուգալացի հարձակվող Կրիստիանու Ռոնալդուի 4-րդ երեխան: Հարձակվողի և Ջորջինա Ռոդրիգեսի դուստրը ծնվել է նոյեմբերի 12-ին: Երեխային անվանել են՝ Ալանա Մարտինա: 32-ամյա Կրիստիանու Ռոնալդուն իր ինստագրամի էջում հրապարակել է լուսանկար, որտեղ գրառում է արել:
Ծնվեց՝ Ալանա Մարտինան: Ե՛վ նա, և՛ մայրը իրենց լավ են զգում: Շատ երջանիկ ենք:
Պորտուգալացու մեծ որդին՝ Կրիստիանու Ռոնալդու կրտսերը 7 տարեկան է: էվան և Մատեոն լույս աշխարհ են եկել ամռանը: Ֆւոտբոլիստի 3 երեխաները լույս աշխարհ են եկել փոխնակ մոր միջոցով:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի \Citylife.am