Սամբոյի աշխարհի չեմպիոն. Գրիգոր Մխիթարյան

Հայաստանի պատվիրակ 52կգ քաշային կարգում Գրիգոր Մխիթարյանը սամբոյի աշխարհի առաջնությունում հռչակվել է աշխարհի չեմպիոն: Գյումրեցի մարզիկը 8-0 հաշվով առավելությամբ հասել է Ղրղզստանի ներկայացուցիչ Երգեշև Մուխամետալիի նկատմամբ: 68կգ քաշային կարգում Վաչիկ Վարդանյանը մտել է եզրափակիչ, որտեղ 0-9 հաշվով զիջել է ռուս Դանիլ Վոևոդինին: 52կգ քաշայինում ոսկե մեդալ է նվաճել՝ Տիգրան Կիրակոսյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել՝ 57 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը և Արսեն Խանջյանը 100կգ-ում:

 

Նյութը՝    Տաթև Մուշեղյանի \Citylife.am