Առաջին հայուհի օդաչուն Վրաստանում

Նադեժդա Բենկլյանը Վրաստանի առաջին և թերևս միակ կին օդաչուն է. ընդամենը 25 տարեկան։ Նա սովորել է Վրաստանի Ավիացիոն համալսարանում և ընդամենը մի քանի ամիս առաջ սկսել է աշխատել վրացական «Georgian Airways» ավիաընկերությունում: Սկզբում Նադեժդայի ծնողները դեմ են եղել այդ մասնագիտությանը, նրա հայրը ավիատոր է եղել, և մայրը ուղղակի չի ցանկացել, որ երկնքին նայելով նաև Նադեժդային սպասի: Բայց Նադեժդան բոլորին ապացուցել է, որ կինը կարող է տղամարդու մասնագիտությամբ զբաղվել և ինքնաթիռ վարել նույնքան լավ, որքան տղամարդը։ 

Նյութը՝ Մարինե Մանջիկյանի /Citylife.am/