Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում հաղթեց Բելառուսին: Հանդիպումը տեղի ունեացավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մեր հավաքականը Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ փայլուն խաղ ցույց տվեցին: 41-րդ րոպեին բացեց Արաս Օզբիլիսը. նշանակված 11-մետրանոցից Հենրիխ Մխիթարյանի երկու վրիպումից հետո վրա հասած Արաս Օզբիլիսը գնդակը գլխի հարվածով կարողացավ ուղարկել մրցակցի դարպաս: Այնուհետև Հենրիկ Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը: Խաղի երկրորդ հատվածում աչքի է ընկավ Բանանցի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը, ով խփեց երկրորդ գոլը: 56-րդ րոպեին Բելառուսցիները խփեցին առաջին գոլը: Իսկ հանդիպման վերջում ականատես դարձանք շքեղ գոլի, որըիրականացրեց Փյունիկի ֆուտբոլիստ 19-ամյա կիսպաշտպան՝ Էրիկ Վարդանյանը: Վերջում հավելեմ, որ տրիբունաները մարդաշատ չէր: Նոյեմբերի 13-ին ընկերական հանդիպում կանցկացնի մեր ընտրանին հյուրընկալելով Կիպրոսին:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի \Citylife.am